Ինչու է ձյունը սպիտակ

Առաջ, երբ երկրագունդը դեռ երիտասարդ էր, նրա վրա ամեն ինչն էր երիտասարդ կամ էլ երեխա` սարերն ու լճերը, գետերն ու օվկիանոսները, ամեն ինչ մատղաշ էր ու թարմ, բնությունը` նույնպես: Շատ բաներ չուն էին այն տեսքը, որն ունեն այսօր: Օրինակ տարվա եղանակները չունէին գույներ, նրանք բոլորը սպիտակ էին ու միանման: Բայց մի օր երիտասարդ ու չարաճճի Բնությունը որոշեց գունավորել նրանց: Սկսեց գարունից: Նա քարշ տվեց, հանեց խորդանոցից մեծ եղբոր ներկապնակներն ու վրձինները ու սկսեց ներկել այն ամենն,ինչ տեսավ կողքերը: Մանր մանր ներկելով, Բնությունը ներկեց  գարնան դաշտերն ու ծառերը գունավոր ծաղիկներով: Ամառը ներկեց յոթ գույնանի ծիածանով: Աշունը ներկեց գունավոր տերևներով: Մինչև այդքանը ներկեց, հոգնեց, նստեց  որ հանգստանա: Այդ պահին մի սպիտակ սիրամարգ էր անցնում այդ տեղով: Սիրամարգի պոչը շատ երկար էր, այնքան երկար, որ սիրամարգը չէր էլ տեսնում, թե իր պոչն ուր է և ինչ է անում: Փքված սիրամարգը քիթը տնկած, պոչն օրորելով անցավ, պոչն անզգուշորեն դիպավ Բնության ներկապնակին, շուռ տվեց այն իր վրա ամբողջությամբ, դարձավ հազար գույն, բայց չնկատեց ու շարունակեց իր ճանապարհը: Իսկ Բնությունը երբ վեր կացավ, որ շարունակի ներկել տարվա եղանակներին, տեսավ, որ ներկապնակն ամբողջությամբ շուռ է եկել սիրամարգի պոչին ու մեջը ներկ չի մնացել: Ու ձմեռը մնաց այդպես չներկված ու ձյունաճերմակ:

Оставьте комментарий