Ֆիզիկա

Էլեկտրական երևույթներ.

Մարմինների էլեկտրականացումը: Էլեկտրական լիցք:

Ներածություն: Էլեկտրականության նշանակությունը ժամանակակից աշխարհում չափազանց մեծ է: Արդեն անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց էլեկտրական լուսավորության, ռադիոյի և հեռուստատեսության, բջջային հեռախոսների և արբանյակային կապի, առանց համակարգիչների, էլեկտրոնային փոստի և համացանցի: Այս բոլորն այսօր իրականացվում է էլեկտրականության օգնությամբ: 

Դեռ Մ.թ.ա. VI -րդ դարում հայտնի փիլիսոփա և մաթեմատիկոս Ֆալես Միլետսկին (Հունաստանի «7 իմաստուններից մեկը» տիտղասակիրներից) առաջին անգամ ուսումնասիրեց սաթի զարմանահրաշ հատկությունը, որը բրդի հետ շփելուց հետո թեթև մարմինները դեպի իրեն ձգելու հատկություն էր ձեռք բերում:

Առավել մանրամսն դասագրքում §1. էջ 5-9 …

Հարցեր.

1.Ինչպիսի ուժեր են ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:

Շթման, էլեկտրոմագնիսական, զսպանակի սեղման և ձգողության ուժ

2. Ինչու ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ:

Ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փախազդեցությունը նկատելի չէ, որովհետև բաժակը լիցքավորված չէ։

Ինչպես են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը:

Գրիչն ու թերթը շփվում են իրար հետ արդյունքում բաժանելով և ստանալով տարանուն լիցքեր։

3. Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի 2 շերտերը:

Երկու թղթի շերտերը հերթով շփվելով ձողի հետ լիցքերի բաժանամն արդյութնքում ստանում են միատեսակ լիցքեր և հետևաբար վանում։

4.Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:

Շփան, էլեկտրական և ձգողության ուժեր։

5.Ինչպես է առաջացել էլեկտրականություն անվանումը:

Էլեկտրոն (Հուներեն) բառից։

6.Էլեկտրական լիցքերի ինչ տեսակներ կան:

Պլյուս և մինուս

8.Որն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:

q=xկուլոն

Թեմա 1-ի առաջադրվող խնդիրներ.

  1. Ինչու էբոնիտե կամ պլաստմասսայե սանրով սանրվելիս մազերն ասես «կպչում» են սանրին:

Սանրն ու մազերը շփվելիս՛ բաժանում և ստանում են տարանուն լիցքեր, և քանի որ սանրը ավելի ծանր է, ապա իր ձգողության ուժը ավելի մեծ է։

  1. Երեք զույգ թեթև գնդիկներ կախված են թելերից (տես նկարը): գնդիկների որ զույգը՝
  • ա/   լիցքավորված չէ;3
  • բ/    ունի նույնանուն լիցքեր;1
  • գ/    ունի տարանուն լիցքեր: 2

3. Մարմինների էլեկտրականացման համար պարտադի՞ր է միմյանց շփելը: Կարելի՞  է արդյոք մարմիններն էլեկտրականացնել այլ կերպ:

Ոչ, մարմինները կարելի է էլեկտրականացնել արդեն էլեկրականացաց մարմնի հետ շփման միջոցով:

 Որ կողմ կթեքվի թղթե գնդիկը, եթե նրան հպենք լիքավորված ձողիկը և հեռացնենք (տես նկարը): Որ կողմ կթեքվի գնդիկը, եթե ձողի վրա դրական լիցք լիներ:

Թղթե գնդիկը կձգվի դեպի ձողիկը իսկ այնուհետև կվանվի։ Կամ չունի թե ձողը դրական է լիցքավորված թե բացսական, քանի որ թղթե գնդիկը չեզոք է, ընդանրապես չունի լիցք։

Անկախ նրանից թե ձողը ինչպես է լիցքավորված ՛ չեզոք թղթե գնդին մոտեցնելով այն սկզբում կձգի նրան, իսկ այնուհետև, փոխանցելով նրան իր լիցքի մի մասը, կվանի։

Ճիշտ է արդյոք պատկերված լիցքավորված մարմինների փոխազդեցությունը ա, բ և գ նկարներում (տես նկարը): 

Оставьте комментарий