Լռություն

Համաձայն եմ պատմվածքի հերոս՝ Օձավայի այս մտքի հետ, քանի որ ինքս սովորել եմ արևելյան մարզաձևեր և գիտեմ, որ այդ կանոնները վերաբերում են նմանատիպ մարզաձևերին, և ընդհանրապես քեզնից թույլի հանդեպ ուժդ ցուցադրելը՝ դա սխալ ինքնահաստատման ձև է։

«_ Գիտե՞ք ինչն ինձ այդքան գրավեց բոքսում: Խորության զգացումը: Կարծում եմ ինձ հենց այդ խորքն էլ գերեց, որում բոլորովին կարևոր չէ՝ քե՞զ, թե դու կհարվածես: Հաղթանակն ու պարտությունը՝ սոսկ արդյունք են: Մարդիկ երբեմն հաղթում են, երբեմն՝ պարտվում, սակայն, երբ արդեն ըմբռնել ես այդ խորությունը, էլ պարտությունը չի վախեցնում: Չէ որ մարդը չի կարող անվերջ հաղթել, վաղ թե ուշ պարտվելու է: Ու կարևորը այդ խորքն ըմբռնելն է, ինչն ինձ համար բոքսի էությունն է: Երբեմն, ռինգում, ձեռնոցները հագիս կանգնած, կարծես մի անհուն ջրհորում լինեմ՝ այնքան անհուն, որ ոչ ոք չի երևում, նույնիսկ՝ ինքս: Ու այդ ջրհորի հատակում ես մարտի եմ բռնվել ստվերի հետ: Ես միայնակ եմ, թեև բոլորովին տխուր չեմ:»

«Միայնություն» ասելով մենք բոլորովին չենք պատկերացնում, որ կան իրարից շատ տարբեր միայնություններ: Լինում է սիրտդ ճմլող, հոգեմաշ միայնություն, լինում է և՝ այլ: Եվ որպեսզի հասնես դրան՝ պետք է մեծ եռանդով հղկես մարմինդ: Ոչինչ հենց այնպե չի տրվում: Սա այն բացարձակ ճշմարտություններից մեկն է, որին ես հանգել եմ բոքսի շնորհիվ:»

Оставьте комментарий